Օրվա ֆիլմը՝ «Արարատից Սիոն». յուրաքանչյուր հայ պարտավոր է դիտել այն

Ֆիլմը պատմում է Սուրբ Երկրի ժառանգության մեջ հայերի հոգևոր ներկայության մասին: Պատմական վայրիվերումներում, ահռելի զոհողությունների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկա են Սուրբ Երկրի կյանքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակումից ի վեր: Ֆիլմում օգտագործված պատմական տվյալների մեծ մասը հայ պատմագրության մեջ պահպանված չէ, և հայ ինքնության կարևորագույն վկայությունները ցուցադրվում են առաջին անգամ:

Ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց և մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային և կտակ գրել, որովհետև վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել: Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են:

Սցենարի հեղինակ և պրոդյուսեր՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան

Ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան

Պատմող՝ Էյդան Քուին

Գլխավոր օպերատոր՝ Ռուբեն Գասպարյան

Ժանր՝ վավերագրական և պատմական ֆիլմ

Թվական՝ 2009