Աշոտ Աղաբաբյանը նեղացած է կուսակցությունից. ինչու չի ընդգրկվել խորհրդի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, այս անգամ չի ընդգրկվել ՀՀԿ խորհրդի կազմում: Սա տարօրինակ է, թեկուզ այն պատճառով, որ Աղաբաբյանը եղել է ՀՀԿ հիմնադրման ակունքներում: Նշենք, որ Աղաբաբյանը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է, եւ հենց Աղաբաբյանի շնորհիվ են Սահակյան ընտանիքի անդամները ՀՀԿ-ում կարիերա արել, պաշտոններ ստացել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ տեղյակ չէ Աղաբաբյանի՝ ՀՀԿ խորհրդում չընդգրկվելու մասին: «Չեմ կարող այս պահին ասել: Ընդհանուր ցուցակը շատ մեծ է, եւ չեմ կարծում, որ չլինի: Ըստ երեւույթին, դուրս մնալու պատճառը կուսակցություն չգալն է: Ուրիշ բան չեմ տեսնում»: Հարցին, թե կփորձի՞ արդյոք Սահակյանը խնդրին լուծում տալ, ասաց. «Ամեն ինչին էլ հնարավոր է լուծում տալ: Այդտեղ ես որեւէ բան չեմ տեսնում եւ չեմ էլ մտածում, որ չպիտի լինի»:

Սակայն Գալուստ Սահակյանը չի պատրաստվում միջնորդել Աղաբաբյանի համար: «Իմ միջնորդելը, մեկ ուրիշի միջնորդելը պետք չի… Եթե ինքն ուզենա, ինքը կլինի: Մանավանդ նա կուսակցությունը կերտողներից մեկն է»: Լուրեր կան, որ Աղաբաբյանը նեղացած է հարազատ կուսակցությունից:




Լրահոս