Նորածին երեխային սպանած և դիակն արտաքնոցի փոսը գցած կինը ստացավ իր պատիժը․ քանի տարվա ազատազրկման նա դատապարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ին իրենց առանձնատան պատշգամբում աղջկա` 34-ամյա Ռադմիլա Փայտյանի արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, սպանել է 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը), նա կալանավորված է: Նրա շահերը դատարանում պաշտպանում էր հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Քրեական գործով մեղադրողը պահանջել էր Հրածին Փայտյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման: Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել իր մեղքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, հայտարարել է, որ երեխան մեռած է ծնվել, նա 4-5 շաբաթական է եղել եւ այլն: Սակայն նրա այդ պնդումները հերքվել են դատարանում ներկայացված ապացույցներով:

2018թ. փետրվարի 27-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է 57-ամյա Հրածին Փայտյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման: Հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը մարտի 27-ին` առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի վերջին օրը, Հրածին Փայտյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է նրան արդարացնել: Որպես դրա հիմնավորում հանրային պաշտպանը նշել է, որ դեպքին ականատեսներ չեն եղել եւ այլն:




Լրահոս