Դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել. «Երկիր Ծիրանի»-ի բողոքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանի քաղաքապետարանում մարտի 7-ին ապօրինի՝ 20 000 դրամից մինչեւ 200 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր բաժանելու վերաբերյալ: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը սա գնահատել էր որպես խոշոր կոռուպցիոն գործարք: Սակայն գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել:

Այժմ ԵԾ-ն դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արթուր Գեւորգյանին, որն ասաց, թե համապատասխան նվեր-քարտ տրվել է նաեւ ԵԾ խմբակցության գործավարին: «Այն պահին, երբ այցելել են տվյալ խմբակցության համար հատկացված աշխատասենյակ, այնտեղ եղել է միայն գործավարը, ով ստացել է նվեր-քարտը եւ ստորագրել»:




Լրահոս