Beeline Ստարտափ Ինկուբատորը հայտարարում է ստարտափների առաջին խմբի ընդունելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ըհայտարարում է Հայաստանում ստարտափների համար ինկուբատորի ստեղծման մասին։

Beeline ՍտարտափԻնկուբատորի նպատակն է աջակցել հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է աշխատանքային տարածք, կազմակերպվելու են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Յուրաքանչյուր ստարտափ հնարավորություն կունենա 4 ամսվա ընթացքում օգտվել Ինկուբատորի ռեսուրսներից և փորձագետների խորհրդատվությունից։

«ՎԵՈՆ խումբը՝ մասնավորապես Հայաստանում Beeline-ը շահագրգռված էՀայաստանում ստարտափների համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ և ստարտափների զարգացմամբ։ Այդ իսկ պատճառով մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում հայկական ստարտափներին հնարավոր աջակցություն տրամադրելու նպատակով։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ գրասենյակն ու մեր փորձագետների խորհուրդները կօգնեն և կոգեշնչեն իրենց մեծ հաղթանակների հասնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Հայկական ստարտափ էկոհամակարգի կայացումը վճռական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Էկոհամակարգի հիմնական բացերից մեկը սաղմնային փուլում գտնվող ստարտափների կրթության հարցն է։ Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը։ Վեոն խումբը՝ լինելով միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն, հայկական ստարտափների համար դռներ կբացի դեպի շատ արժեքավոր կապեր, գիտելիքներ և հնարավորություններ», – նշեց Հայաստանում Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Ստարտափների ներկայացուցիչները կարող են իրենց դիմումները լրացնել incubator.beeline.am կայքում մինչև ապրիլի 23-ը։




Լրահոս