ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր բենզալցակայանում տեղի ունեցած արտակարգ դեպքից. կասկածյալները վնասազերծվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։ Այդ ընթացքում երկու երիտասարդ հետևից մոտեցել են աշխատակցին ու երկաթե ձողերով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Դաժան ծեծին միացել է նաև բենզին գնող երիտասարդը։ Աշխատակիցն ուժգին հարվածներից ընկել է գետնին։ Երիտասարդներն էլ հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու, նախնական հաշվարկով՝ 117․000 դրամ։

Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցված աշխատանքով, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ և, որ ամենակարևորն է՝ ավազակություն կատարած երիտասարդների ինքնությունը։
Դեպքից երեք օր անց՝ ապրիլի 4-ին, քրեական հետախույզներն ու հատուկ նշանակայիններն իրականացրեցին հատուկ գործողություն։

Ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են 26-ամյա Նորայր և 21-ամյա Նարեկ Մանուկյանները, որոնք եղբայրներ են և նրանց ընկերը՝ 21-ամյա Աղասի Չախոյանը։ Նրանք որպես կասկածյալներ ձերբակալվեցին։

Աղասի Չախոյանենց շենքի շքամուտքում իրավապահները հայտնաբերել են տուժողի թաքցված բջջային հեռախոսը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։




Լրահոս