«Իրատես». Մարուքյանը հենց այնպես չէր «գցել» վերահսկողական մարմիններում ընդդիմության քվոտայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեկ «հավելումով» նոր սերունդ «պատրաստելու» հեռանկարով վարչապետության գնացող Սերժ Սարգսյանի մտքերն առնչվել են ոչ միայն ոսկրացած-անշարժացած ՀՀԿ-ին, այլեւ մնացյալ քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը: Եվ որ Էդմոն Մարուքյանը հենց այնպես չէր «գցել» վերահսկողական եւ մնացյալ մարմիններում ընդդիմության քվոտայի ապահովման հարցը:

Ասում են նաեւ, թե չի բացառվում, որ ժամանակ անց իշխանությունները գնան նման քայլի, իհարկե` ժողովրդավարական պատրանք, սերնդային «նոր մտածողություն» «սերմանելու» տեսանկյունից, որի գործիքակազմը պետք է լինի ինստիտուցիոնալ-քաղաքակիրթ-կանխատեսելի, այն է` «նորովի» եւ ոչ փողոցային պայքարը նախընտրող ընդդիմությունը:

Ի դեպ, այս մասին խորհրդարանում ակնարկներ էր արել նաեւ Գեւորգ Կոստանյանը: Եվ Մարուքյանի ու Նիկոլի «վեճն» առաջին հերթին այս «գետնին» վրա է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս