ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն հայկական քաղաք էր. ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին պատմական փաստեր է ներկայացնում, որ Բաքուն հայկական քաղաք էր:

Պաշտոնական տվյալների համաձայն` 1846 թվականին Ռուսաստանի հետ Անդրկովկասյան ամբողջ առևտրաշրջանառությունը գտնվել է հայերի ձեռքում և կազմում էր 5 534 600 ռուբլի: Հայկական կապիտալի ներկայացուցիչներին մշտապես նորարարություններ էին հետաքրքրում: XIX դարի վերջին Բաքվում ձևավորվում է հայկական կազմակերպությունների նոր շարք: Իրենց գիտելիքների և էներգիայի շնորհիվ հայ գործիչներն ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում` մեծ դեր խաղալով ողջ Բաքվի նահանգում: Այդ շարքում են` «Միրզոյան և եղբայրները», «Մանթաշյան և ընկերներ», «Արագած», «Արաքս», «Ղուկասյան եղբայրներ», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք» և տասնյակ այլ ընկերություններ, որոնք պատկանում էին հայերին: Վերջիններս զբաղվում էին նավթարդյունաբերությամբ և ունեին փոխադրամիջոցներ, այդ թվում` ծովային:

Բաքվում նավթի հայտնաբերման գործում մեծ դեր են խաղացել հայերը:  Բաքվի առաջին արդյունաբերական նավթային ջրհորը, որն աշխատել է 1869թ-ին, պատկանել է Օ. Միրզոյանին: Բաքվի հայ գործարարների ակնառու ներկայացուցիչը Ալեքսանդր Մանթաշյանն էր, ով նավթային ոլորտում մեծ հեղինակություն էր վայելում: 1894 թ. փետրվարին Ա.Մանթաշյանի հայկական խմբի և «Բաքվի սեփականատերերի ասոցիացիայի» միջև համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի, հայ ձեռնարկատերերը կարողացել են միջազգային շուկա դուրս գալ առանց խոչընդոտների: 1897-1907թթ.-ին հայ արդյունաբերողների կողմից (Ա. Մանթաշյան, Տեր-Ակոպով, Տեր-Մարգարյան եւ այլն) առաջին նավթամուղն է կառուցվել`  Բաքու-Բաթումը: Հենց հայ գործարարները նպաստեցին, որպեսզի Բաքուն վերափոխվի խոշոր արդյունաբերական կենտրոնի: Հայ գործարար Գ. Լիանոզյանը համարվում էր խոշորագույն ձեռնարկատեր, ով զբաղվում է ձկնորսական գործերով և ծովամթերքներով: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ ձկնորսական նավերը հագեցած էին լավագույն տեխնոլոգիայով: Պետք է նշել, որ հայերը ոչ միայն տնտեսական գործունեությամբ էին զբաղված, այլև ստեղծեցին տեխնիկական բազա, որը նպաստում էր բիզնեսի զարգացմանը: Հորատման սարքերի և խողովակների արտադրությամբ զբաղվում էին 41 գործարան, որոնցից 19-ը հայկական էին:

1904 թ. Բաքվում երկու ծխախոտի գործարան կար, որոնցից մեկը պատկանում էր Միրզաբեկյան եղբայրներին, մյուսը` Սարգիս Կարագոզյանին և Ավետ Առաքելյանցին: 1914 թ.-ին ժամանակակից Ադրբեջանում եղել են յոթ ծխախոտի գործարաններ և դրանք բոլորը պատկանում էին հայերին: 1891 թ. Փիլիփոսյանց եղբայրները բացեցին Կովկասում առաջին և միակ շոկոլադի գործարանը: Նույն թվականին Ա.Խարաջյանը բացեց հայելիների առաջին գործարանը: Անդրկովկասում յուրահատուկ էր Մելիք-Գուլամբարյանի բնական հյութերի և հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող գործարանը:

Բաքվի բնակիչների խմելու ջրի խնդրի լուծման համար առևտրական Մ. Սահակյանը կառուցել է մի շարք ջրամբարներ Կուր գետի բերանում, տեղադրվել է ստորերկրյա խողովակներ, նույնիսկ ջուր մատակարարել քաղաքին, որը նա բերել է նավահանգիստներից: Մանուֆակտուրայի անվիճելի առաջատարը եղել է «Առևտրի և արդյունաբերական տրանսկասպյան կազմակերպությունը», որի նախագահն էր Ս. Տեր-Օհանյանը, խորհրդի անդամներն էին Ն.Սարուխանյանը, Օ.Թումանյանը, Ջ.Տեր-Իսրայելյանը, Գ.Սխիանցը: Մետաքսի և բամբակի արտադրության և վերամշակման մեջ նույնպես հայերը զգալի ներդրում են ունեցել: 1907 թ. Բաքվում 154 մանուֆակտուրայի արտադրամասերից 89-ը պատկանում էին հայերին: Քաղաքի խոշորագույն առևտրային տունը պատկանում էր Թումանյան եղբայրներին:

Բաքվի ֆինանսական և բանկային համակարգում հայերը նույնպես մեծ դեր են խաղացել: 1875 թ.-ին «Փոխադարձ վարկի կազմակերպության» ղեկավարները եղել են Ա.Թավրիզյանը, Մ.Մամիկոնյանը, հետագայում Այվազյան եղբայրները: 1902 թ. Բաքվում ստեղծվեց մեկ այլ ֆինանսական հաստատություն` քաղաքային վարկային կազմակերպություն, որի նախագահը ռուս էր, տնօրենները հայերր էին` Ա.Այվազյանը, Ա.ԽանԱգյանը:

Բաքվի ճարտարապետական տեսքը մեծապես ձևավորվեց Սանկտ Պետերբուրգում սովորող հայ ճարտարապետների և շինարարների ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ:  Բաքվի շինարարության մեջ մեծ ներդրում են ունեցել մեծ ճարտարապետներ` Տեր-Միքայելյան, Վ. Սարգսյան (Սարկիսովի), Ն. Բաև, Գ. Տեր-Հովհաննիսյան (Քաջազնունի), Ֆ. Ագալյան, Ա. Քանդինյան, Մ. Տեր-Գրիգորյանց:




Լրահոս