Մտավախություն ունեմ, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել մի քանի շաբաթ. Արսեն Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածքին, որը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ստացել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտնել էր, որ Մխիթարյանը բաց է թողնելու «Արսենալի» հաջորդ հանդիպումը:

«Նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի կենտրոնական կապանը: Վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո, սակայն առաջին տպավորությունները ամենալավը չեն: Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ, սակայն հույս ունեմ, որ դա սխալ տպավորություն է»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:




Լրահոս