Տրանսպորտի նախարարը բոյկոտի կոչ է անում․ վարչապետի հանձնարարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

2017 թվականի հունիսին` կառավարության նիստերից մեկի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ՀՀ ոստիկանապետին հանձնարարել էր հատուկ վերահսկողություն սահմանել, ստուգումներ անցկացնել եւ անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելիս հատկապես ուշադիր լինել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին վարորդներին»:

Ըստ էության նախարարությունը, եթե ականջալուր լիներ ՀՀ վարչապետի հանձնարարականին, ապա այս օրերին տարբեր քաղաքացիները ստիպված չէին լինի տաքսի ծառայությունից օգտվելուց հետո կանգնել խնդրի առաջ: Բանն այն է, որ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին տաքսու վարորդների այս օրինակ գործողություններն էլ պատճառ են դառնում նոր հանցագործությունների:

Այսպիսով «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի հանձնարարականի, տաքսի ծառայությունների կողմից արձանագրված դեպքերի մասին խոսեց ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

Հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։

 




Լրահոս