Ապրիլի 9-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 9-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանի, ավագ մարզիչ Արտաշես Մադոյանի, սուսերամարտիկ Էդուարդ Օվիկյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Հայաստանում առաջին անգամ անցկացվող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնություն:

***

Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, Երևանի Վ. Սարգսյան 5 հասցեում տեղակայված Հայաստանի Հանրապետության
Գլխավոր դատախազության առջևից, ժամը 16:00-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի
Փոստանջյանը հանդես է գալու հրապարակային մեղադրանքով (Հաղորդում հանցագործության մասին) ընդդեմ Սերժ
Սարգսյանի պետական դավաճանության, որը ներառում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության դեմ ուղղված հանցագործություն` պետական
դավաճանություն:
2. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ:
3. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչեր:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքների, քաղաքական համակարգի դեմ ուղղված
հանցագործություն` պետական իշխանության յուրացում:
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության և պաշտպանության դեմ ուղղված
հանցագործություն՝ վնասարարություն:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս