Պոգբայի արժեքն աճել է. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:2) մեկնաբանել է Խոսեպ Գվարդիոլայի խոսքերը:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը խաղից առաջ ասել էր, որ գործակալ Մինո Ռայոլան «Սիթիին» առաջարկել է գնել «Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Երեկ կայացած խաղում, հիշեցնենք, ֆրանսիացին դուբլի հեղինակ է դարձել երկրորդ կեսի մեկնարկում.

«Եթե գործակալն իսկապես Պոլին առաջարկել է որոշ ակումբների, ապա հիմա Պոգբայի արժեքն աճել է: Ես երբեք Պոգբային չեմ խնդրել բարելավել իր խաղը, քանի որ գոհ եմ նրանից, ինչ նա ցույց է տալիս»,- ասել է Մոուրինյուն:




Լրահոս