Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը պետք է կողմնորոշվեմ ապագայիս հարցում. Անտուան Գրիզման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է իր ապագայի հարցը վճռել աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկից առաջ:

Նա չի հաստատել, որ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ:

«Ոչինչ չգիտեմ այդ մասին: Բայց եթե պետք է ինչ-որ բան որոշեմ ապագայիս մասին, ապա դա պետք է անեմ մինչև աշխարհի առաջնության մեկնարկը, որպեսզի ազատ լինեմ և մտածեմ միայն Ֆրանսիայի հավաքականի մասին»,- ասել է նա:




Լրահոս