Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անժելիկա Վոլչկովան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի կայքը հայտնում է, որ Մոսկվայում 47 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Անժելիկա Վոլչկովան:

«Զատիկի գիշերը կյանքից հեռացել է Անժելիկա Վոլչկովան՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի առաջատար դերասանուհին: Նա շատ երիտասարդ ու շատ տաղանդավոր էր: Անհավանական գեղեցիկ ու նույնքան խելացի: Նա բարի էր, սիրով ու լույսով լի», – նշվում է թատրոնի կայքում:




Լրահոս