Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: