Ինչու է հարկավոր հոնքերին սոխ դնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fithacker.ru-ն գրում է, որ նախկինում հոնքերը բարակացնելը նորաձև էր։ Բայց անընդհատ հեռացնելու արդյունքում հոնքերը նոսրանում են, սկսում դանդաղ աճել։ Այսօր արդեն նորաձև են բավական հաստ հոնքերը։ Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի հոնքերն ավելի խիտ դարձնել։ Պարզապես հարկավոր է այս պարզ միջոցը կիրառել ամեն օր՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Սոխով դիմակ

Մազերն արագ աճեցնելու լավագույն միջոցը սոխի օգտագործումն է։ Պարզապես հարկավոր է մի փոքր սոխի հյութ քսել հոնքերին, և կսկսվի մազերի վերականգնման գործընթացը։ Իհարկե, շատերը կարող են ասել, թե սոխը տհաճ հոտ ունի և այն հնարավոր չէ դեմքին քսել։ Կարող եք հանգիստ լինել։ Տհաճ հոտը բավական արագ կանհետանա, իսկ որոշ ժամանակ անց արդեն կնկատեք, որ հոնքերը հաստացել են։ Եթե սրան հավելեք նաև թույլ մերսումը, այս միջոցի ազդեցությունը կլավանա։




Լրահոս