Ադրբեջանում նախագահի ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում այսօր մեկնարկել են նախագահի ընտրությունները:  Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Հայտնի է, որ երկրի 125 ընտրական շրջանում բացվել է 5.426 մշտական ու 215 ժամանակավոր ընտրատեղամաս:Հայտնի է, որ քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով ժամը 19:00-ին:




Լրահոս