Ապրիլի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ը տիեզերագնացության համաշխարհային օրն է:

«Հայաստանում աստղագիտության զարգացման հեռանկարները, Բյուրականի աստղադիտարանի` վերջին տարիների ձեռքբերումները, հայ գիտնականների ավանդը տիեզերական հետազոտությունների բնագավառում» թեմայի շրջանակներում ապրիլի 12-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը:

***

ԱՊՐԻԼԻ 12-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա  ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները:

***

Ապրիլի 12-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Արցախի հնագիտական  արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Թեման՝ Արցախի հնագիտական հետազոտությունների արդյունքները Արցախի Տիգրանակերտում, Դադիվանքում, Վաճառում, Արցախի մշակութային ժառանգության միջազգայնացման խնդիրներ:

***

Ապրիլի 12-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Տիգրան Եգորյանը և Արայիկ Պապիկյանը:

Թեման՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը դատավճռից հետո:




Լրահոս