Ալժիրի ավիաաղետից 257 մարդ է զոհվել, այդ թվում Արևմտյան Սահարայի անկախության կողմնակիցներ

Այսօր Ալժիրում ռազմա-տրանսպորտային օդանավ է կործանվել: Ալժիրի պետական հետուստաընկերությունը հաղորդել է, որ խորհրդային արտադրության Իլ-76 օդանավի աղետի հետևանքով 257 մարդ է զոհվել: Զոհվածների մեծ մասը զինվորականներ են ու նրանց ընտանիքների անդամներ:

Ալժիրի իշող կուսակցության ներկայացուցիչը Ennahar TV մասնավոր հեռուստաընկերությանը հայտնել է, որ զոհվածների թվում Արևմտյան Սահարայի անկախության շարժման 26 անդամներ կան:

Ալժիրը աջակցում է Արևմտյան Սահարայի անկախության շարժմանը: Հարևան Մարոկկոն պնդում է, որ այն իր տարածքն է: Արևմտյան Սահարայի անկախության ձգտումները միջազգային երկարատև վիճաբանություններից մեկն է: