Ապրիլի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի ապրիլի 13-ին, առավոտյան ժամը 10:00-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքի առջև (Երևան, Բագրևանդ 5)  կուսակցության անունից հանդես կգա հայոց զինվորականությանն ուղղված ԿՈՉՈՎ:

***

Ապրիլի 13-ին ժամը 14.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդհարկ) տեղի կունենա  Արցախյան ազատամարտի մասնակից, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.)  Սամվել Հարությունյանի ասուլիսը։
Թեման՝ « Ներքաղաքական զարգացումները. Հայ ժողովրդին  պարտադրված  «արյունոտ լուծը» և միապետական կարգերը դեն նետելու հրամայականն ու ուղիները»։
***
Ապրիլի 13-ին` ժամը 12.00-ին, «Հենարան» ակումբում կյուրընկալվի  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
 
ԹԵՄԱ՝  ԽԱՊԿ 2018թ. առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Անդրադարձ կկատարվի նաեւ վերջերս ընդունված՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենքներին։
***
Ապրիլի 13-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:
***

Ապրիլի 13-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչներ Ալեգ Ենիգոմշյանը,Պետրոս Մակեյանը և Վոլոդյա Ավետիսյանը:

***

Ապրիլի 13-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են  միջազգային CMC վարսահարդարների, մատնահարդարների և դիմահարդարներիկոնֆեդերացիայի փոխնախագահ, Ռուսաստանի CMC կոնֆեդերացիայի նախագահ Վաժա Մխիթարյանը և դիզայներ, ստիլիստ, «RAI STYLE»միջազգային գեղեցկության ակադեմիայի նախագահ, միջազգային սերտիֆիկացված ժյուրի Ռաիսա Մելքոնյանը:

Թեման՝ Գեղեցկության տենդենցը աշխարհում և Հայաստանում, հայ մասնագետների նվաճումները միջազգային փառատոններում և բեմերում:




Լրահոս