Ռոնալդուն ու Բուֆոնը գրկախառնվել են Ռեալ-Յուվենտուս խաղից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ջերմորեն գրկախառնվել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` այս թիմերի միջև կայացած պատասխան խաղից հետո:

Հանդիպումն ավարտվել է թուրինցիների` 3:1 հաշվով հաղթանակով, սակայն երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլ են անցել մադրիդցիները: Բուֆոնը, հիշեցնենք, հեռացվել է ավելացված ժամանակում այն բանից հետո, երբ իր դարպասին 11-մետրանոց է նշանակվել:




Լրահոս