ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող Ազգային ժողովի կանանցից մեկին առաջարկեին. քաղաքացիները՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե բացի Սերժ Սարգսյանից վարչապետի թեկնածուի այլ անուն չի էլ քննարկվել, եւ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում կհայտարարվի նրա թեկնածության մասին: Օրեր առաջ էլ Սերժ Սարգսյանի` առաջին դեմք լինելու մասին հայտարարել էր նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպես են նրանք վերաբերվում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմանը: Կարծիքները տարբեր էին. մարդկանց մի մասը կողմ էր նրա վարչապետ լինելուն, մի մասն էլ` դեմ, իսկ մի քանիսն էլ նույնիսկ չէին հետաքրքրվում այդ թեմայով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս