Գագիկ Ծառուկյանը հարվածելուց երբեք վերջինը չի հարվածում. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն օրերս, խոսելով Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական ուժերի միավորման մասին, ասել է, թե դեռեւս պարզ չէ ԲՀԿ կարգավիճակը, բայց եւ հավելել. «Եթե Սերժ Սարգսյանն ընկնի, վերջին մահացու հարվածը Գագիկ Ծառուկյանն է տալու»:

«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանին: «Անհասկանալի ինչ-որ բան է ասել: Չեմ կարող մեկնաբանություն տալ: Ծառուկյանը հարվածելուց երբեք վերջինը չի հարվածում: Բայց այդտեղ հարվածելու խնդիր կա՞ որ..:

Ծառուկյանն այնպիսի բնավորություն չունի, որ սպասի, թե ով է կործանման եզրին գտնվում, որ վերջնական հարվածն ինքը հասցնի: Ինքը բոլորի հետ էլ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից է, բայց եթե մեկի հետ ունենում է խնդիր, բացեիբաց դա արտահայտում է»,- ասել է նա:




Լրահոս