Այդքան մի անհանգստացեք, մենք հիանալի բժշկական շտաբ ունենք. Արսեն Վենգերը` Մխիթարյանի վերադարձի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս երկու շաբաթ բաց կթողնի: Այս մասին ԵԼ-ի 1/4 եզրափակչի` ԲԿՄԱ-«Արսենալ» (2:2) խաղից հետո հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.

«Մխիթարյանը ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել, նա ևս երկու շաբաթ բաց կթողնի: Բայց այդքան մի՜ անհանգստացեք: Մենք հիանալի բժշկական շտաբ ունենք ու նա լրջորեն է անցնում վերականգնման փուլը»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը: