Ապրիլի 16-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 16-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա  2016 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստերԶավեն Անդրիասյանի, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ակումբների հետ տարվող աշխատանքի հանձնաժողովի նախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ Աղասի Ինանցի ասուլիսը:

ԹԵՄԱ – «Հայկական Արծիվներ» ակումբի հաղթանակը PRO Chess League մրցաշարում. Հայաստանը մեծ թափով վերականգնվում է ակումբային առաջնությունը: Ի դեպ, շախմատիստները նոր են վերադարձել Հայաստան:

***

Ապրիլի 16-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթացը՝ տարածաշրջանային իրողությունների և հնարավոր զարգացումների համատեքստում:

Ժամը 12:00՝ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ աշխարհաքաղաքական կոնֆլիկտային զարգացումների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա:
***
«Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով միջազգային ֆորում

Ապրիլի 16-ին, ժամը 09։30-ին «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կմեկնարկի «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով միջազգային ֆորումը։

Երկօրյա ֆորումի մասնակիցներին կողջույնի ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:
Ֆորումին մասնակցում են ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիներ, փորձագետներ Միացյալ Թագավորությունից և Նիդեռլանդներից:




Լրահոս