Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 13-ին` ժամը 08.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհով դեպի Արտաշատ ընթանալիս Արարատի մարզի Ազատավան գյուղի ճանապարհահատվածում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է երկաթյա արգելապատնեշներին, որի հետևանքով նույն ավտոմեքենայի վարորդ Ա.Հախնազարյանը՝ ծնված 1984թ., և ուղևորուհի Լ. Պողոսյանը՝ ծնված 1982թ., ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, ևս մեկ ուղևորուհի՝ ծնված 1991 թ., մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս