Հարց քաղաքացիներից` ո՞ր մարմինն է տրամադրում աշխատանքի թույլտվության տեղեկանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից: Չունի ՀՀ քաղաքացիություն, սակայն ցանկանում է դեռեւս ապրել եւ աշխատել ՀՀ-ում: Խնդրում եմ ասեք` ո՞ւմ կարող է դիմել նա, որպեսզի ձեռք բերի աշխատանքի թույլտվություն։ Ո՞ր մարմինն է տրամադրում աշխատանքի թույլտվության տեղեկանք։ Եվ խնդրում եմ ասեք` որքա՞ն ժամկետով է տրվում այն։

Իրինա Մնոյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ այդպիսի մարմին որոշված չէ։ Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով սահմանված փաստաթղթերը: Օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական /համայնքային, դատական` դատավոր, դատախազ/ պաշտոններ, աշխատել զինված ուժերում:




Լրահոս