ՖՈՏՈ. Հակադիր պատգամավորները՝ մեկ աշխատասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավոր ունի իր առանձին աշխատասենյակը, եւ հազվադեպ դեպքերում է, երբ մեկ աշխատասենյակում երկու պատգամավոր է հանգրվանում: Դա էլ թերեւս միայն մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների եւ խմբակցության ղեկավարների ու քարտուղարների դեպքում է լինում, որոնց համար մեկ աշխատասենյակ է հատկացված լինում: Սակայն պարզվում է՝ վեցերորդ գումարման խորհրդարանում մեկ աշխատասենյակ է հատկացվել հակադիր կուսակցությունների ներկայացուցիչների համար:

Մասնավորապես իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի /Ջերմուկի Աշոտ/ եւ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի /Շշի Մելո/ աշխատասենյակը նույն է: Սա թերեւս եզակի երեւույթ է, երբ անգամ տարբեր կուսակցություններին նրանց անդամակցությունը չի խանգարել մեկ աշխատասենյակ ունենալ:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ երկու պատգամավորն էլ խորհրդարան են գալիս միայն քվեարկությունների ժամանակ ու արագ ճողոպրում, նրանց մեկ աշխատասենյակ հատկացնելն էլ կարելի է շռայլություն համարել: Ինչ վերաբերում է երկու գործարար պատգամավորների՝ հակադիր ճամբարներում գտնվելուն, սա էլ հարաբերական է, որովհետեւ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանին դժվար է պատկերացնել ընդդիմադիրի կերպարում:




Լրահոս