Նոր արգելք. ինչու կանալավորի նամակը տեղ չհասավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Գագիկ Կարապետյանի մայրը՝ Սուսաննա Սարոյանը` բարձրաձայնելով, որ իր որդուն խոշտանգման են ենթարկում:

Մեզ հետ զրույցում Տիկին Սարոյանը հայտնեց, որ 2016 թվականի նոյեմբերի 29-ին որդուն` Գագիկ Կարապետյանին, կալանավորել են գողության համար, սակայն որեւէ ապացուց չունեն, որ որդին գողություն է կատարել. «Իրավապահները մի ոսկյա կուլոն են գտել, որ պատկանել է ոմն Հովհանես Կիլիկյանին, եւ այդ կուլոնի համար ձերբակալել են որդուս` Գագիկ Կարապետյանին: Ձեզ ուզում են վստահեցնել, որ որեւէ ապացույց չունեն եւ անհիմն կերպով գողության համար որդուս ցանկանում են ազատազրկման դատապարտել: Կան բազմաթիվ ապացույցներ, բազմաթիվ հիմնավորումներ, որ նա գողություն չի կատարել, սակայն մեր բողոքները տեղ չեն հասնում: Ավելին` Ձեզ հայտնեմ, որ որդուս դեմ հետապնդումները սկսեցին այն բանից հետո, երբ նա Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած մի վիճաբանության ժամանակ թույլ չէր տվել, որ իրավապահները իր ընկերոջ նկատմամբ որեւէ անօրինական քայլ իրականացնեն, ու այդ ամենից հետո նրա նկատմամբ սկսվեցին հետապնդումները, եւ հիմա գողության համար տարել, փակել են»:

Ըստ կալանավորի մոր՝ այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ որդու նամակների դեմ է արգելանք դրվել. «Բազմաթիվ անգամ տղաս քրեակատարողական հիմնարկից իրավապահ մարմիններին նամակ է գրել իր դեմ ապօրինի քրեական գործի մասին, սակայն նամակներին այդպես էլ չեն արձագանքել, ուստի այս անգամ որոշեցինք իրավիճակի մասով բաց նամակ ուղղել լրատվամիջոցներին: Գագիկը կալանավայրից բաց նամակ է գրել ու ներկայացրել է վարչութուն, որ ուղարկեն լրատվամիջոցներին, սակայն նամակը հետ են վերադարձրել` նշելով, որ քրեակատարողական հիմնարկը չի կարող իր նամակը ուղարկել լրատվամիջոցներին, ուստի կալանավորը իր միջոցներով պետք է այն ուղարկի: Ոնց ուղարկի նամակը, եթե անձը կալանքի տակ է արդեն մեկ տարի եւ գումար չունի, այսպիսի արգելք են ստեղծել: Մենք ինչպե՞ս վարվենք»:

Քնար Մանուկյան




Լրահոս