ՖՈՏՈ. Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքի գլխավոր մուտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս րոպեներին մի քանի տասնյակ ոստիկաններ փակել են կառավարության շենքի գլխավոր մուտքը: Այս քայլը, հավանաբար արվել է այն պատճառով, որպեսզի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող երեք ուժերի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները` քաղաքացիների հետ բազմամարդ երթի ընթացքում չփորձեին մուտք գործել կառավարության շենք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երթի մասնակիցները մուտք էին գործել Հանրային ռադիոյի շենք, ապա` շարժվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ:

Լուսանկարները` ArmLur.am-ի:




Լրահոս