Նյարդայնացնում է, որ Ռեալի հաղթանակը կողոպուտ են անվանում. Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իրեն ձանձրացրել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղում նշանակված 11 մետրանոցի մասին խոսակցությունները:

«Նյարդայնացնում է, որ տեղի ունեցածը կողոպուտ են անվանում: Ոչ ոք չի կարող փոխել «Ռեալի» պատմությունը, քանի որ այն աշխարհի մեծագույն ակումբն է: Նրանք, ովքեր անում են դա, նախանձ են ծնում: 11 մետրանոց կար, այդ պատճառով չգիտեմ, թե ինչ կարելի է քննարկել:
Ինչ վերաբերում է «Բավարիայի» հետ դիմակայությանը, ապա շանսերը հավասար են: Այս տարի նրանք ավելի ուժեղ են: Գիտենք, որ «Բավարիայի» հետ խաղը մեզ համար բարդ է լինելու»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն: