Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենակին. վարորդը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 15-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարկավագի 68 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զաքարիա Քանաքեռցու և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (1985 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենակին: Բախման հետևանքով վերջինս շրջվել է: Ա. Պ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս