ՖՈՏՈ. Ինչ է կատարվում Երևանի փողոցներում այս պահին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք փողոցներ: Այս պահին երթևեկությունը դադարեցված է Կորյուն-Աբովյան, Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկներում, Ֆրանսիայի հրապարակում: Հարակից փողոցներում երթևեկությունը խիստ ծանրաբեռնված է: Փողոցներում ցուցարարները նստել կամ կանգնել են ավտոմեքենաների, հասարակական տրանսպորտի դիմաց, փողոցների երթևեկելի հատվածներ են տեղափոխել աղբանմաններ ու նստարաններ:

Լուսանկարները` ArmLur.am-ի: