Նալչիկում այրվում Է կենտրոնական շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նալչիկում հրդեհ Է բռնկել կենտրոնական շուկայում, որը, ճշտված տվյալներով՝ ընդգրկել Է 3200 քառակուսի մետր տարածք: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կաբարդա-Բալկարիայի վարչության ներկայացուցիչ Կանտեմիր Բերովը, հրշեջներին հաղողվել Է տեղափակել կրակը:

Ապրիլի 16-ի առավոտյան Նալչիկի կենտրոնական շուկայի առեւտրական տաղավարներից մեկում հրդեհ Էր բռնկել մոտավորապես 600 քառակուսի մետր տարածքում: Ավելի ուշ ԱԻՆ-ը ճշտել Էր, որ հրդեհի տարածքը կազմել Է շուրջ 2000 քառ. մետր: Կրակը տարածվել Էր երկրորդ տաղավար: «Մոսկվայի ժամանակով ժամը 09:08-ի դրությամբ հրդեհը տեղափակված Է, դրա մակերսեը կազմել Է 3200 քառ. մետր, տուժածներ չկան»,- ասել Է Բերովը: Ընդամենը հրդեհի մարման աշխատանքներում գործի Է դրված 96 մարդ եւ 26 միավոր տեխնիկա:




Լրահոս