Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում` ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:

Քամին հարավ-արևմտյան ուղղությամբ է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում` ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:




Լրահոս