Վաղվա նիստը կանցկացվի ԱԺ-ում. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես հանգիստ, իմ աշխատանքային ժամին, եկել, հասել եմ Ազգային ժողով: Քաղաքական գործընթաց է, նորմալ եմ վերաբերվում քաղաքական խաղաղ երթերին, ցույցերին»,- ԱԺ ճեպազրույցների ժամին, խոսելով Երևանում ծավալվող ցույցերի մասին, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ԱԺ վաղվա նիստին ու շրջանառվող լուրերին, թե ղեկավարությունը որոշել է այն մեկ այլ վայրում անցկացնել, նշել է, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ԱԺ շենքում, վայրի փոփոխություն չի լինելու. «Մենք մեր բնականոն գործընթացը պետք է շարունակենք, հատուկ նիստն արդեն հայտարարված է ու այն կկայացնենք: Մեր շենքն Աժ-ն է»:




Լրահոս