ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Նիկոլ Փաշինյանը ճեղքում փշալարերը` փորձելով անցնել արգելապատնեշը

Ես փշալարերի վրայով անցնում էի, անցա, կտրվեցի ցուցարարներից. փշալարարից բռնվեցի և վնասվածքներ ստացա: Լրագրողների հետ զրույցում հիվանդանոցից այս մասին պատմել է Նիկոլ Փաշինյանը, ով վնասվածքներ է ստացել այսօր Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ բախումները սկսվեցին այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների ուղեկցությամբ քայլեց դեպի խորհրդարանի շենք: