Վանաձորում նոր պլան է մշակվել. ինչ է ծրագրել ցուցարարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վանաձորի եւ Լոռու մարզի մյուս բնակավայրերի երիտասարդները, ուսանողները եւս միացել են Երեւանում անցկացվող «Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիային: Անգամ Ալավերդի քաղաքից էին շատ երիտասարդներ շտապել մարզկենտրոն Վանաձոր՝ ցույցին մասնակցնելու համար: Նրանք շրջափակել էին Վանաձորի Արցախ պուրակին հարող Տիգրան Մեծ պողոտան` կասեցնելով երթեւեկությունը:

«Սա էն դեպքն ա, որ ամբողջ հայությունը պիտի միանա: Բոլորս էս վիճակից գոհ ենք, չենք ուզում էս ամեն ինչը շարունակվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից Դավիթ Խաչատրյանը: Ցուցարարների հավաստմամբ` բողոքի ակցիայի մասնակիցների թիվը առավոտյան ավելի մեծաթիվ էր:

Վերջիններս հետագա գործողությունները պլանավորելու եւ վաղվա օրակարգը հստակեցնելու համար Տիգրան Մեծ պողոտայից շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Նրանք կոչ են անում հանրությանը միանալ բողոքի ակցիային նաեւ այսօր` ժամը 11:00-ից, Վանաձորի Արցախ պուրակում:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: