ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Ազգային ժողովում. Միհրան Պողոսյանը խորհրդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մինչ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փակում են Երևանի փողոցները, պատգամավորներն անխափան մտնում են Ազգային ժողով: Չի բացառվում, որ նրանցից շատերը վաղ առավոտից են աշխատանքի այցելել, այն էլ Դեմիրճյան փողոցի կողմից:

Հիշեցնենք` 12:00-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկությունը, որի դեմ արդեն 5-րդ օրն է Երևանում պայքար է ընթանում:

ArmLur.am-ի թղթակիցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանից հետաքրքրվել է` ինչպես է կարողացել ներս մտնել: Վերջինս ասել է, որ հանգիստ` առանց արգելքների:

Նշենք, որ քվեարկությունից երկու ժամ առաջ ԱԺ են ժամանել նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Վահան Հարությունյանը, Արթուր Գևորգյանը, Արման Սաղաթելյանը:

ՀՐԱՇԱԼԻ ԵՄ ՆԵՐՍ ՄՏԵԼ. ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀԿ-ական պատգամավորներն անարգել մտնում են խորհրդարան

Gepostet von SocialMedia.am am Montag, 16. April 2018




Լրահոս