Կարեն Կարապետյանը մեծ թվով մարդկանց հեռացրել է զբաղեցրած պաշտոններից

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ մի շարք հրամանագրեր է ստորագրել և իր աշխատակազմին հեռացրել աշխատանքից:

Մասնավորապես, Արամ Արարատյանն ազատվել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնից, Արամ Վարդևանյանն ավագ օգնականի պաշտոնից, Դիանա Ղազարյանը, Հայկ Զոհրաբյանը , Կարապետ Վարդանյանը օգնականների պաշտոններից:

Նրա որոշմամբ, Գևորգ Մուրադյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, իսկ Գևորգ Մալխասյանն էլ՝  խորհրդականի պաշտոնից: