Ինչի շուրջ են բանակցել երեկ «Ելք»-ի առաջնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներից հետո հանրահավաքի վայր էին շտապել ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, ովքեր այս օրերին իրենց գործընկեր ՔՊ կուսակցության անդամներին միայնակ էին թողել: Նրանք մի փոքր առանձնազրույց ունեցան Փաշինյանի հետ, սակայն այդպես էլ Ֆրանսիայի հրապարակ չեկան եւ չմիացան պայքարին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորների միջեւ շատ չոր եւ սառը զրույց է եղել, վերջիններս նշել են՝ եթե կտրուկ գործողություններ չլինեն, կմիանան Փաշինյանին եւ կպայքարեն: Սակայն բանակցությունները հաջող չեն անցել, եւ կողմերը կրկին բաժանվել են: Ավելին` Մարուքյանն ու Սարգսյանն ամենեւին չեն սպասել, թե Փաշինյանը կարող էր այդքան մարդ հավաքել, եւ տեսնելով այդ ամենը` հասկացել են, որ չմիանալով սխալ են վարվել:




Լրահոս