Պետական գերատեսչություններում երեկ գրեթե ողջ օրը անջատված է եղել ինտերնետ կապը

Հայաստանյան պետական գերատեսչություններում երեկ գրեթե ողջ օրը անջատված է եղել ինտերնետ կապը:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` պատճառն այս օրերին Երեւանում անցկացվող ցույցերն են, եւ ինտերնետ կապն անջատել են, որպեսզի պետական գերատեսչությունների աշխատակիցները չկարողանան թեկուզ օնլայն եթերում հետեւել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հայտարարված պայքարին:

Մեզ հայտնի դարձավ, որ ինտերնետ կապն անջատված է եղել հիմնականում ԱԺ-ում, կառավարությունում, նախարարություններում, Երեւանի քաղաքապետարանում եւ այլն: