ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի սցենարը կրկնվում է. սադրիչները գործի են անցել

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ելույթ ունենալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին կոչ արեց տուն գնալ և վաղը կրկին հավաքվել պայքարի: Միևնույն ժամանակ նա կոչ արեց ոչ մի սադրանքի չտրվել՝ ասելով, թե իրենց շարքերում իշխանությունների կողմից ուղարկված բազմաթիվ սադրիչներ կան:

«Պետք է հստակ գիտակցնենք, իրենք (ոստիկանությունը-խմբ.) հայտատրարել են, որ պետք է դադերեցնեն հավաքը, բայց քանի դեռ այն խաղաղ է , իրավունք չունեն: Ուստի ուղարկում են հատուկ մարդկանց, ովքեր գալիս են սադրելու, որպեսզի ոստիկանությանը ուժ կիրառելու լեգիտիմ հնարավորություն տան: Ուշադիր եղեք, բռնություն մի գործեք»,- ասաց պատգամավորը:

Ավելի ուշ պարզվեց, որ Փաշինյանի կոչն անտեղի չէր: Հանրահավաքից ընդամենը ժամեր անց Մաշտոցի պողոտայում մի խումբ երիտասարդներ անկարգություններ սկսեցին, լուսացույցեր պոկելով, դրանք մեքենաների ուղղությամբ նետելով և վեճի բռնվելով ուրիշների հետ: Ծեծկռտուքը սկսվեց այն բանից հետո, երբ մի շարք քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում վնասեցին քաղաքային գույքը՝ ջարդելով նստարաններ, լուսացույցներ և այլն:

Մինչ ոստիկանների հասնելը նրանք բազմաթիվ անկարգություններ արեցին:  Բախումներ են տեղի ունենեցել ժամանած ոստիկանների ու մի խումբ երիտասարդների միջև: Մարտի 1-ի սցենարը կրկնվում է. մինչ խաղաղ ցուցարարները տուն են գնում, սադրիչներն անում են իրենց գործը: Ընդ որում, նրանցից շատերն ալկոհոլի ազդեցության տակ էին:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում