Երկու օր է` ինչ չեն կարողանում գումար աշխատել. վարորդները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է, ինչ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների պատճառով հասարակական տրանսպորտը երկու օր է` չի աշխատում: Բանն այն է, որ հանրահավաքի մասնակիցները ճանապարհներ են փակում, ինչի արդյունքում մի շարք երթուղիներ պարզապես չեն շահագործվել: Հասարակական տրանսպորտի մի քանի երթուղու վարորդներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սրտնեղեցին` նշելով, որ երկու օր է` ինչ չեն կարողանում գումար աշխատել, «տուն փող տանել»:

Նրանք պատմեցին նաեւ, որ գծատերերը չեն թույլատրել վերջին երկու օրերին տրանսպորտային միջոցները պարկից դուրս հանել: Երկու օր է՝ չի աշխատում նաեւ Երեւան-Աբովյան, Երեւան-Էջմիածին ուղեւորափոխադրող տրանսպորտը:
Տեղեկացնենք, որ այս ամենի արդյունքում տաքսի ծառայություններ կան, որոնք առիթից օգտվելով` քաղաքացիներին իրենց ուզած վայրը հասցնելու նպատակով ավել գումար են պահանջում:




Լրահոս