ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Ձեզ թվում է, ուրեմն աղոթեք. Գագիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական ցուցանիշները` իր մոտ եղած թղթից կարդալով թվեր, բայց բավական դժվարությամբ, կմկմոցներով: «Ժողովուրդ» օրաթերթը Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ ելույթը, ներկայացրած թվերն ինքն էր գրել:

-Պարո՛ն Մինասյան, Դո՞ւք էինք գրել:

-Ո՛չ:

-Բա որտեղի՞ց:

-Արտագրել էի:

-Որտեղի՞ց:

-Մեր ազգային գրասենյակի դիմեք, կասեն Ձեզ:

-Այսինքն` այնտեղի՞ց եք արտագրել, նկատեցինք` դժվարությամբ էիք կարդում, կմկմոցներով:

-Ես հանձնարարություն էի տվել, ինքն էլ կատարել էր:

-Ձեր ներկացրած թվերը թվում է, որ իրականության հետ չէր համընկնում:

-Եթե Ձեզ թվում է, ուրեմն աղոթեք:

-Ձեր ներկայացրած թվերը… Դուք Ձեր ներկայացրած թվերին հավատո՞ւմ եք:

-Իհարկե:

Մանրամասները՝  տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս