Յուվենտուսը ֆավորիտ է համարվում Անտոնի Մարսիալի համար պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսը» ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնիո Մարսիալի համար պայքարում, հայտնում է «The Sun»-ը:

Այս հարցում «Յուվենտուսի» գլխավոր մրցակիցը ֆրանսիական «Լիոնն» է:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ը, «Տոտենհեմը», «Ռեալը» և Մադրիդի «Աթլետիկոն»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսիալը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ` քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով:




Լրահոս