Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է հաշվարկվում քաղաքացու սոցապահովության վճարն ու եկամտահարկը. եթե նա երկու գործ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողը նույն գործատուի մոտ միաժամանակ կատարում է ե՛ւ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանք, ե՛ւ քաղաքացիաիրավական պայմանագրով հաստատված աշխատանք: Այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում նրա սոցապահովության վճարն ու եկամտահարկը:

Ինեսա Հարությունյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 23.2-րդ կետի դրույթների համաձայն` տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի եւ այլ եկամուտների յուրաքանչյուր վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի եւ եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից եւ անձնական նվազեցման չափից:
2005 թվականի 1-05/05 պարտադիր սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման հրահանգի 9-րդ կետով` ՀՀ գործատուները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար Oրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում: Վարձու աշխատողը նույն գործատուի մոտ միաժամանակ կատարում է ե՛ւ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանք, ե՛ւ քաղաքացիաիրավական պայմանագրով հաստատված աշխատանք:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին վճարողների եւ գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում




Լրահոս