Իշխանափոխության օր պետք է հռչակել հենց ապրիլի 24-ը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապրիլի 23-ի իրավիճակը ցույց կտա, թե ապրիլի 24-ին ինչ են պատրաստվում անել։ Ճշտող հարցին՝ բայց ապրիլի 24-ին ինչ-որ բան անելո՞ւ եք, նա պատասխանեց. «Ապրիլի 24-ին ինչպե՞ս կարող ենք որևէ բան չանել։ Պարզ է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ապրիլի 24-ին նախատեսում է այց՝ Ծիծեռնակաբերդ»։

«Սա ժողովրդական ծավալվող պրոցես է, և ամեն ինչ չէ, որ մենք ենք պլանավորում։ Մարդիկ ինքնաբուխ իրենց պլանավորում են, անում, և ինձ էլ են ասում, որ իշխանափոխության օր պետք է հռչակել հենց ապրիլի 24-ը, որովհետև այս իշխանության գործողություններն, առաջին հերթին, անարգանք են Ցեղասպանության զոհերին, ապրիլյան պատերազմի զոհերին, արցախյան պատերազմի զոհերին, և ընդհանրապես, Հայաստանի ազատության համար զոհվածներին։ Եթե ժողովուրդն ուզում է, որ այդպես լինի, պետք է ենթադրել, որ կարող է նաև այդպես լինել»,- ասաց նա։




Լրահոս