Քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկում քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Աբովյան մայրուղին փակած ցուցարարներին բերման են ենթարկում։ Ցուցարարներից երկուսին բերման ենթարկեցին քաղաքացիական հագուստով անձինք, որոնք չներկայացան։

Լրագրողները ոստիկանության գնդապետից հետաքրքրվեցին, թե ովքեր են քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր բերման էին ենթարկում քաղաքացիներին, սակայն, ոստիկանության գնդապետը որևէ հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ ժամանակ չունեն, զբաղված են։




Լրահոս