Կառավարությունը փորձել է բոլոր ոլորտներում աճ նկարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ինչպես եւ սպասվում էր` կառավարությունը փորձել է բոլոր ոլորտներում աճ նկարել: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 10.6 տոկոս, արդյունաբերական արտադրանքն աճել է 8.2 տոկոսով, գյուղատնտեսությունը, որ վերջին տարիներին միայն անկում էր արձանագրում՝ 2.2 տոկոս, շինարարությունը՝ 23 տոկոս: Անգամ աճել է ներքին առեւտրաշրջանառությունը՝ 12.9 տոկոսով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 37.4 տոկոսով: Այս ցուցանիշները, սակայն, պատահական չեն:

Հունվար-մարտ ամիսներին դեռեւս Կարեն Կարապետյանի կառավարությունն էր, եւ հիմա փորձ է արվում ցույց տալու, թե նրա օրոք միմիայն զարգացում է տեղի ունեցել: Ասել է, թե այսօր արդեն ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանը վարչապետի պաշտոնը թողնելուց առաջ հոգացել է սեփական կառավարության PR-ը կազմակերպելու մասին եւ ցուցանիշներ նկարել:




Լրահոս